Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

28.04.2015

Հարգելի KARA, բարև Ձեզ: Եթե հղիությունն ընթանում է հարթ, առանց բարդությունների սեռական հարաբերություն ունենալը հակացուցված չէ, ուղղակի ցանկալի է նվազեցնել հարաբերությունների քանակը: Հղիության մեծ ժամկետներում հարաբերության ժամանակ կարող են առաջանալ արգանդի մկանների կծկումներ, եթե կծկումներն ինտենսիվ են, ցանկալի է ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգնեք Ձեզ հուզող հարցերի պատասխանները.

 

https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html

Մեդ-Պրակտիկ

28.04.2015

Հարգելի Eliza, միզելուց հետո քորի և այրոցի զգացումը վկայում է ինֆեկցիայի մասին միզուղիներում, եթե ապրում եք սեռական կյանքով հնարավոր է վարակում սեռական ճանապարհով փոխանցվող հարուցիչներով: Կոնկրետ հարուցչին պարզելու և համապատասխան բուժում ստանալու համար հարկավոր է դիմել ուրոլոգի կոնսուլտացիայի:

Alisa

27.04.2015

Hargeli bjishk barev dzez mi harcov em dimum inch anel vor kurcqe chkaxvi ev aveli gravich tesk unena, ev gone vorosh chapov dzqvi

Asia

26.04.2015

Barev dzez es mi harc unem xndrum em patasxanel im harcin. Hnaravor e vor kusataxant@ vnasvi bayc voch amboxjutyanmb. Uxaki @nkers pircec indz tiranal uxaki mi qich mtcrela bayc shat aryun e ekel. Naxapes shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

26.04.2015

Հարգելի Elen, սեռական հարաբերության ժամանակ հեշտոցի լորձաթաղաթն արտադրում է լորձանման նյութ, և քանի որ հեշտոցը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ, հնարավոր է որոշ քանակի օդի անցում: Հնարավոր է հարաբերությունից հետո այդ արդարության, օդի հետ միասին դուրս գալը Ձեզ մոտ նման զգացողություն է առաջացնում: 

SYUZI19

26.04.2015

Shnorhakalutyun patasxani hamar'test@ drakan patasxan cuyc tvec,mek amis anc petqe bjshki gnam,arajin erexayis korcrel em,asecin vor aveli lav klini mi qich spasem nor,ardyoq ultradzaynayin hetazotutyun@ vnasume ptxin?evs mek harc unem,folattun kpashtpani vijumic!?

Մեդ-Պրակտիկ

25.04.2015

Հարգելի SYUZI 19, ստամոքսի ցավով կամ հաճախամիզությամբ ենթադրել հղիության մասին իհարկե խելամիտ չէ: Եթե կա դաշտանի ուշացում, համոզվելու համար հղիություն կա թե ոչ, կարող եք հղիության թեստ անել կամ ՈՒՁՀ

KARA

25.04.2015

Barev cez hargeli bjishk,,kcankanayi imanal ete hxiutyun@ @ntanum e normal ,tuylatrvum e serakan haraberutyun unenel te voch.naxapes shnorhakalutyun...

Karine

25.04.2015

shat shnorhakalutyun bjishk jan duq indz shat ogneciq.

Մեդ-Պրակտիկ

24.04.2015

Հարգելի Karine, բարև Ձեզ: Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը հաճախակի հանդիպող խնդիր է և հաճախ է դառնում չբերության պատճառ ռեպռոդուկտիվ տարիքի կանանց շրջանում: Հորմոնալ խանգարումների հետևանքով ձվարաններում հասունացող ֆոլիկուլները չեն մեծանում այնքան, որպեսզի տեղի ունենա ձվազատում, և ֆոլիկուլները մնալով ձվարաններում առաջացնում են պոլիկիստոզ, որն էլ բերում է չբերության: Հորմոնալ խանգարումնեի հետևանքով ֆոլիկուլոխթանիչ հորմոնի քանակը նվազում է, որն էլ ինչպես նշեցի բերում է նրան, որ ֆոլիկուլների բավարար հասունացում հետևաբար նաև ձվազատում չի լինում: Ձվարանների պոլիկիստոզը կարելի է բուժել ինչպես դեղոևայքային, այնպես էլ վիրաբուժական ճանապարհով: Դեղորայքաին բուժումը երկարատև է: Ստորև ներկայացնում ենք կայքի հղումներ, որտեղ ավելի մանրամասն ինֆորմացիա կգտնեք հիվանդության վերաբերյալ.

 

http://www.narvskaja.spb.ru/GB-polikistoz.htm

 

http://www.narvskaja.spb.ru/GB-polikistoz-le.htm

Elen

24.04.2015

Bjishk jan..serakan haraberutyan jamanak karces heshtocis mej gazer havaqven ...vironq durs en galis haraberutyunic heto..ev vorn uxekcvum e thach caynoc...inchic karox e linel?

Eliza

24.04.2015

Hargeli bjishk xndrum em aseq...mizeluc ujex qor e nkatvum heshtocis shrjanum, vorn i hayt ekav dashtanis verjin [email protected] karox e linel?? Ardyoq da vtangavor e?

Մեդ-Պրակտիկ

23.04.2015

Հարգելի Elmira, հավանաբար նկատի ունեք ցայլային շրջանի մաշկը: Խնդրում եմ մի փոքր մանրամասն նշել ինչ բնույթի են գոյացությունները, բարձր են մաշկի մակերեսից թե ոչ, շարժուն են թե ոչ, ցավոտ են թե ոչ: Ճիշտ կլինի դիմել մաշկաբանի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

21.04.2015

Հարգելի NONA, սեռական հարաբերության միզապարկում կա արդեն որոշակի քանակի մեզ, և երկար ժամանակ միզապարկում մնալով մեզը խտանում է, մեծանում է դրա տեսակարար կշիռը, ինչով և պայմանավորված է մեզի գույնի մգացումը:

SYUZI19

21.04.2015

Barev dzez'bjishk jan verjin dashtans teselem marti 19-in bayc 13 er linelu myus amis chem tesel,unem stamoqsi cav ev hachaxamizutyun hnaravore hxiutyun lini?

Karine

20.04.2015

bjishk jan isk ayd hibandutyan bujman procesy erkar e?

Karine

20.04.2015

bjishk jan isk bujveluc heto hnaravor e urish hivandutynner arajanan?

Karine

20.04.2015

barev bjishk jan.es 9 amis einch amusnac em bayc chemhxianum. aysor es gnacel ei bjshki stugvelu.na indz asac vor es polukistoz unem, hima shat anhangstacac em dra hamar.ind hetaqrqir e amen inch ayd hivandutyan masin u xndrum em inchqan hnaravoe e shut parasxaneq(

Մեդ-Պրակտիկ

19.04.2015

Հարգելի GOHAR 17, եթե մեծացումը ցավով չի ուղեկցվում չի բացառվում, որ դա բարտոլինյան գեղձի կիստա է: Հետագայում հղիանալու համար այն խնդիրներ չի առաջացնի, սակայն բժշկի դիմել միանշանակ հարկավոր է, բորբոքման դեպքում երկարատև բուժում չստանալիս հնարավոր է թարախակույտի զարգացում:

Մեդ-Պրակտիկ

19.04.2015

Հարգելի Anna, խնդրում եմ ավելի մանրամասն գրեք, Ձեր հարցից անհասկանալի է կոնկրետ ինչ խնդիր ունեք և ինչի մասին եք ուզում զրուցել Ձեր ընկերոջ հետ: 

Elmira

19.04.2015

Hargeli bjishk heshtocis vra mashkis takic an@ndhat koshtukner en linum....inchic karox elinel??

NONA

18.04.2015

shat lav hargeli bjish,shat shnorhakal em,,,evs mi harc u verj,,,haraberutyunic heto mezis guyni popoxutyun em zgum,inchi het e paymanavorvac ? aveli mug guyni e darnum,,,naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

18.04.2015

Հարգելի NONA, հետագա բարդություններ չեն լինի, ինչ վերաբերում է հղիանալուն, ապա դա ընդհանրապես չի ազդում բեղմնավորման պրոցեսի վրա: Հաճախ կանայք հղիանում են ամբողջական կուսաթաղանթով, և այն պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ:

Anna

16.04.2015

Hargeli bjishk isk inch xorhurt ktaiq Es cankanum em @nkerojs het xosel ayd masin bayc chgitem inchpes teman bacel vor sxal chhaskana kav ardyoq chisht e nra het xosel ays temayov?

GOHAR17

16.04.2015

MORACA NSHEL VOR AYD MECACUM@ CAVOV CHI UXEKCVUM

GOHAR17

16.04.2015

ISK BROTOLINYAN GEXDZI BORBOQUM@ VTANGAVOR E? U HETAGAYUM HXIANALU HAMAR XANGAROX HANGAMANQ CHI LINI ? EV BJSHKI DIMELU KARIQ KA?..... SHAAT SHNORHAKALUTYUN

NONA

15.04.2015

shat shnorhakal em,bayc hnaravor e voreve hetaga bardutyun dra het kapvac ? haraberutyan depqum hnaravor e hxiutyun ?tekuz ev masnaki vnasvacqi patcharov ?

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի RuZanna, բարև Ձեզ: Քիչ հավանական է, եթե իհարկե կոպիտ միջոցների չեք դիմում:

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի Edita, նյարդային լարվածությունը թուլացնելու համար հարաբերությունից առաջ կարող եք օգտագործել "Կատվախոտի (վալերիանայի)" հաբեր կամ այլ թեթև բուսական հանգստացնողներ:

Մեդ-Պրակտիկ

12.04.2015

Հարգելի NONA, հնարավոր է տեղի է ունեցել կուսաթաղանթի մասնակի վնասում, և արյունը հենց այդ հատվածից է եղել:

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ